Լուսավորչի Կանթեղ Երիտասարդաց Միության
Կանոնադրությունը
Միության անվանումը. Լուսավորչի Կանթեղ
Միության հիմնը. Հ. Թումանյանի բանաստեղծություն՝ <<Լուսավորչի Կանթեղ>>
Միության կարգախոսը. <<Մենք նայում ենք վառ հույսերով դեպի հայոց ապագան>>
Միության գերբը. Շրջանակի մեջ հավասարաթև Խաչ, վերևում՝ երկու սյուներ՝ կամարով կապված իրար, և կամարից կախված կանթեղ:
ԼԿԵՄ իր գործունեությամբը հաշվետու է ` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի Բյուրավան գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու <<Ծխական խորհուրդին>> և ծխական համայնքին, քանի որ, ըստ էության, հանդիսանում է տվյալ ծխական համայնքի մաս:
ԼԿԵՄ պատասխանատու` Աստղիկ Աստվածատրյան
ԼԿԵՄ հավաքների իրականացման վայրը` Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից Մատաղատուն
Հասցե` Արարատ, Գ. Բյուրավան, Վազգեն Ա. 4
Հեռախոս` 093 99 11 21
Էլ-փոստ` [email protected]
Facebook.com – https://www.facebook.com/LusavorchiKantexEritasardacMiutyn
Բլոգ՝ http://lusavorchi-kantegh.weebly.com/
Ներածություն
ԼԿԵՄ հիմնադրման պատմության համառոտ ակնարկ, նպատակն և ուղին
Հայ եկեղեցու առաջին երիտասարդաց միությունը հիմնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկողը դեռևս 1991 թ.-ին՝ նորանկախ ՀՀ-ում երիտասարդների հոգևոր կրթությունն ապահովելու համար: Հետագայում նմանատիպ միություններ ստեղծվեցին ՀՀ-ի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սփյուռքի թեմերի եկեղեցիներին կից, որոնց նպատակները տարածվում են ոչ միայն հավատքը հզորացնելու և հասարակությանը վնասակար կրոնական և մշակութային ներգործություններից ապահովվելու համատեքստում, այլև նպաստելու հասարակական կյանքի զարգացմանն ու աշխուժացմանը, որոնց շրջանակներում երիտասարդները ոչ միայն մասնակցում են Հայ առաքելական Եկեղեցու ներքին կյանքին, այլև հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում զարգացող գործընթացներին: Այս առումով սկսած ԽՍՀՄ-ի կողմից եկեղեցուն հասարակական գործունեություն իրականացնելու ընձեռնված հնարավորություններից բազմացան սույնպիսի միությունները, որոնց նպատակները տարբեր են՝ կախված միության տարածաշրջանում կարևորություն ներկայացնող խնդիրներից, սակայն բոլորի համար էլ առաջնային խնդիր է սերնդի քրիտոնեական և հայեցի դաստիարակությունը: Այսպիսի մի միություն էլ հիմնադրվեց Բյուրավան գյուղում՝ 2010 թվականին, որը առավել ակտիվորեն հանդես եկավ 2014թ. Մարտ ամսից յուրաքանչյուր կիրակի Սբ. Պատարագից անմիջապես հետո հավաքվելով ժաղովի և ծրագրագրելով առաջիկայում լայնամասնշտաբ գործունեություն՝ հետզհետե ավելացնելով գործունեության բնագավառները: Միության գործունեությունը տեսնելու համար հետևեք միության կայք-էջին ( http://lusavorchi-kantegh.weebly.com/ ), և facebook-ի էջին ( https://www.facebook.com/LusavorchiKantexEritasardacMiutyn ):
ԼԿԵՄ բնութագիրը և նպատակը
ԼԿԵՄ-ը կամավոր երիտասարդների մի միություն է, որի անդամները եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանի վերահսկողությամբ, միության պատասխանատուի և այլ օժանդակ կառույցների հետ համատեղ ջանքերով իրականություն են դարձնում հոգևոր-հասարակական անհրաժեշտություն ներկայացնող բազմապիսի ծրագրեր: Միության կազմավորման պահանջն է հայ երիտասարդներին ուղղորդել դեպի աստվածճանաչողություն, ազգային եկեղեցի, սովորեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքն ու ավանդությունը, մարդկությանը և երիտասարդությանը հուզող խնդիրների վերաբերյալ տալ քրիստոնեական գիտելիք, հասրակական տարբեր միջավայրերի ներկայացուցիչներին մոտեցնել Հայ Եկեղեցուն, ավելացնել Հայ Եկեղեցու նկատմամբ նրանց նախանձախնդրությունը և հոգեւոր գիտելիքներ ստանալու փափագը: ԼԿԵՄ-ի հետաքրքրությունները բազմազան ու բազմաբնույթ են, ինչպես հոգևոր արժեքներից ու գիտելիքներից մինչև գիտական անցյալ ու նորագույն նվաճումներ, այնպես էլ մշակույթային և քաղաքական (աղանդներ) գործոնները: ԼԿԵՄ-ը մի կառույց է, որը հստակ պատկերացնում է իր անելիքը հանուն Հայ եկեղեցու և մեր հայրենիքի պայծառության ու շենացման։ Միության կազմի մեջ կարող են անդամագրվել երիտասարդ՝ բարձր դասարանների դպրոցականներ, ուսանողներ, հասարակության տարբեր ոլորտներում ընդգրկված գործունյա, Հայ առաքելական Սբ. Եկեղեցու ծեսով մկրտված անհատներ` անկախ սեռից, մասնագիտությունից և բնակության վայրից:
ԼԿԵՄ կառուցվածքը
Միության կառուցվածքը բաղկացած է՝
1. Հոգևոր Պատասխանատուից՝ եկեղեցու հոգևոր հովվից, ով համարվում է վերատեսուչ և միության անդամների հոգևոր աճի ու անաղարտության պատասխանատուն:
2. Միության պատասխանատուից, ով հանդիսանում է ծրագրերի անմիջական իրականացնողն ու վերահսկողը:
3. Միության պատասխանատուի օգնականից, որն ընտրվում է անդամների քվեարկությամբ:
4. Միության ծրագրերի կազմակերպիչից:
5. Արխիվի պատասխանատուից:
6. Համացանցի պատասխանատուից:
7. Լրատվական առումներով պատասխանատուից:
8. Ֆինասական պատասխանատուից:
Վերոնշյալ բոլոր պատասխանատուները, բացի առանձին հիշվածներից, նշանակվում են միության անդամների ընդհանուր բաց ընտրությամբ: Ոլորտների պատասխանատուները միության պատասխանատուի և նրա օգնականի գլխավարությամբ կազմում են Միության խորհուրդ, որի անդամները պետք է ամենշաբաթյա կանոնավոր հավաքներից դուրս քննարկումներ ունենան միության գործունեության վերաբերյալ: Միության մյուս անդամները կազմում են տարբեր ոլորտների պատասխանատուների օգնականներ:
Իրականացվելիք գործողությունները
1. Հոգևոր, գիտամշակութային միջոցառումների կազմակերպում:
2. Կազմակերպել ուխտագնացություններ, արշավներ:
3. Պարբերական այցեր նախակրթարաններ, հոգևորականների պարբերական հանդիպումների կազմակերպում նախակրթական և կրթական ոլորտների աշխատակիցների, երեխաների և ծնողների հետ:
4. Ազգային – եկեղեցական տոների նշում:
5. Հոգևոր - կրթական միջոցառումների կազմակերպում:
6. Մրցութային կարգով համադպրոցական միջոցառումների կազմակերպում:
7. Երիտասարդական կազմակերպությունների համակարգում դպրոցների երեխաների ընդգրկում:
Սույն և կազմվելիք բոլոր ծրագրերում ազգային գաղափարախոսության, քրիստոնեական հիմնահարցերի և հոգևոր ավանդույթների ներառում:
ԼԿԵՄ անդամների իրավունքներն ու պարտականությունները
Միության անդամն իրավունք ունի
1. Դիմել ԼԿԵՄ խորհուրդ-ին առաջարկություններով:
2. Ստանալ տեղեկություններ միության գործունեության վերաբերյալ:
3. Լիիրավ մասնակցել ծրագրերի բաց քննարկումներին և դրանց իրականացմանը:
4. Ընտրել և ընտրվել որպես ԼԿԵՄ խորհրդի անդամ:
5. Միության խարհրդի որոշմամբ ստանձնել Ծրագրի պատասխանատուի պաշտոնը, եթե բավարարում է անհրաժեշտ պահանջներն ըստ կանոնադրության:
6. ԼԿԵՄ խորհուրդի ընտրությամբ ստանձնել Ծրագրի պատասխանատուի օգնականի պաշտոնը:
7. Կամավոր սկզբունքով դուրս գալ միությունից` նշելով դուրս գալու պատճառը:
Միության անդամը պարտավոր է.
ԼԿԵՄ Բյուջջեն
Միությունը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում:
Միության հիմնական միջոցները` բյուջջեն գոյանում է.
1. Ըստ ցանկության հանդիպման վայրում գտնվող անդամների և հյուրերի կողմից գանձանակ նետված գումարից:
2. Եկեղեցու ծխական խորհրդի տրամադրած միջոցներից:
3. Տասանորդային սկզբունքով հավաքվող գումարից:
Միության միջոցներն օգտագործվում են միայն իր կանոնդրական նպատակների և խնդիրների իրականացման համար: Միության բյուջջեն տնօրինվում է Ֆինանսական պատասխանատուի կողմից, ով յուրաքանչուր հավաքի ժամանակ հաշվետվություն է ներկայացնում միությանը:

- Անձնուրաց նվիրվել Մայր Եկեղեցուն և շարժվել ըստ քրիստոնեական կենցաղակերպի` օրինակ հանդիսանալով այլոց համար, ինչն ըստ էության նրա անձնական, հոգևոր շահն է:
- Իր գործունեությամբ նպաստել միության հեղինակության բարձրացմանը` առանց անձնական շահադիտական նկատառումների:
- Ակտիվորեն մասնակցել ԼԿԵՄ գործունեությանը, աջակցել միության նպատակների և խնդիրների իրականացման գործին:
- Բարեխղճորեն կատարել իր ստանձնած պարտականությունները:
- Պահել սույն կանոնադրությունը: