Քո Քրիստոս,
Որ կանգնեցեր ի փրկութիւն աշխարհի`
սա պահեսցէ զմեզ յամենայն փորձութենէ...
Մայիսի 16 , ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում ,ԱՀԹ-ի եկեղեցասեր երիտասարդաց միությունները հանդիպեցին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ: Հանդիպման ժամանակ Սրբազան Հայրը քարոզ խոսեց <<Ս. Խաչ >> վերնագրով, որի շարունակությունն էլ այն եղավ, որ մայիսի 18 ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, երիտասարդաց միությունների երիտասարդները համախմբվելով կարևոր ու հետաքրքիր գաղափարի շուրջ, ,իրականացրեցին <<Սուրբ Խաչը մեզ ապավեն>> խորագիրը կրող ակցիա: Ակցիայի ընթացքում երիտասարդները ստանալով Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի օրհնությունը, դուրս եկան Երևան քաղաքի փողոցները ու տրանսպորտի վարորդներին և ուղևորներին բաժանեցի Խաչի պահպանիչ աղոթքի թերթոններ և խաչեր:
Այդ ամենը մեծ ոգևորվածություն էր առաջացրել, թե՛ ուղևորների, թե՛ վարորդների .և թե՛ հենց մեր՝ երիտասարդներիս շրջանում: Վարորդները սիրով էին ընդունում խաչերն ու աղոթքների թերթոններ, և օգնում էին մեզ դրանք կախելով իրենց մեքենաների մեջ հեռացնելով աչքի ուլունքները: Այդ ամենին անմասն չմնաց նաև Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու <<Լուսավորչի կանթեղ>> երիտասարդաց միությունը: Միության անդամները նույնպես մեծ ոգևորվածությամբ մասնակցեցին այդ ամենին,և հավատացած եմ, այդ օրը իր վառ ու հետաքրքիր իրադարձություններով երկար կմնա յուրաքանչյուրի հիշողության մեջ:
Մարիամ Ներսիսյան