Պատմություն
Գյուղ Բյուրավան, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիԲյուրավան (մինչև 1978 թվականը կոչվել է Բամբակավան) գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի կեսերին: Եկեղեցու առաջին քահանա Տեր Ղազարի և իր չորս եղբայրների աճյուններն ամփոփված են եկեղեցու բակում: 1920-ական թվականներին կոմունիստները եկեղեցին փակել և դարձրել էին ակումբ: 1930-ական թվականներին եկեղեցին խոնարհվել է: Եկեղեցու հին կառույցից մնացել էր միայն արևմտյան մուտքի կամարը և Ս. Խորանի վերնակամարը: Երկարատև մաքառումներից հետո, գյուղի բնակիչների ներդրած միջոցներով և ջանքերով, 1988 թվականից եկեղեցին և ժամատունը սկսել են վերականգնվել: Կառուցման աշխատանքներն ավարտվել են 1999 թվականի դեկտեմբերի 8-ին: Հատակագիծն ուղղանկյուն է, արևելյան մասում ավարտվում է ուղղանկյուն խորանով, մոտ մեկ մետր բարձրություն ունեցող բեմով: Խորանին կից երկու ուղղանկյուն ավանդատներն են եղել, որոնցից պահպանվել է միայն աջակողմյանը: Եկեղեցին ունի երկու մուտք` արևմուտքից և հարավից, որոնք կամարակապ են, վերևում ավարտվում են ատամնաշարով, ձևավորված քիվերով: Արևմուտքի բարավորն ունի խաչքանդակ:
http://www.araratian-tem.am/?page=churches&id=31
http://www.araratian-tem.am/?page=churches&id=31