Տ. Ղազարը իր քարոզների սկզբում նշեց, ասելով, որ, «Եթե քրիստոնյա ես ուրեմն պիտի ունենաս քրիստոնեական մտածելակերպ»: Այնուհետև այս գաղափարը մեկնաբանեց և բացատրեց: Իսկ վերջում հավելեց. «Որ մենք բոլորս մեր շրջապատում պիտի լինենք աղ ու լույս և մեզանից պիտի հորդի առաքինությունը»:
Այնուհետև երիտասարդները իրենց բազմաթիվ հարցերով օրը դարձրեցին էլ ավելի հետաքրքրական: Իսկ օրվա վերջում երիտասարդները հոգևորականներից ստանալով օրհնություն ճանապարհվեցին, իրենց հետ տանելով Աստծու սերն ու երջանկությունը:
Սոֆի Գաբրիելյան