Վարդան դպիրը երիտասարդների հետ զրույցում նշեց, որ ազգային ինքնության կերտողը միշտ էլ եղել է եկեղեցին և այսօր մեր հասարակության համար շատ փակ, բայց միևնույն ժամանակ բաց համարվող հարցի մասին անցկացրեց շատ գեղեցիկ համեմատական վերլուծություն՝ նշելով, որ դարերի ընթացքում միշտ էլ Մայր եկեղեցին է պահել ու գուրգուրել իր ժողովրդին: Հայկական ավանդույթներն ու սովորույթները դարեր շարունակ փոխանցվել են միմիայն եկեղեցու շնորհիվ: ԵՎ այս ամենից ելնելով մենք բոլորս պիտք է ընկալենք ու ըմբռնենք այն մեծ փաստը, որ այսօր ,մանավանդ, գտնվելով Մեծ Պահքի մեջ հատկապես ինքներս մեզ փոխելով, մեր անձերը քննելով, քայլենք Աստծու ճանապարհով: Իսկ այդ ճանապարհը ընթանալու համար կարևորագույն միջոց է համարվում աղոթքը՝ ոչ միայն մեր անձերի, այլ նաև ուրիշների համար, և վերջիններիս համար աղոթելը ավելի զորավոր է, քան մեր անձերի համար աղոթելը: Այդ ամենը ամփոփվեց ժողովրդական երգ ու պարով, որի անմիջական մասնակիցներն էին երիտասարդները: Ի դեպ, նշենք նաև, որ Զովաշեն գյուղում գործող պարի խումբը, որի երիտասարդներից ոմանք «Լուսավորչի Կանթեղ» երիտասարդաց միության անդամ են, յուրահատուկ անակնկալ մատուցեցին ներկաներին՝ պարելով նոր ազգային պարեր: Միջոցառումը էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար անցկացվեց ինտելեկտուալ խաղ միցույթ, որի հաղթողներն առաջինը համտեսեցին օրվա խորհուրդ հանդիսացող գաթան: Ժողովրդական լեզվով ասած՝ «ղսմաթը» գտավ իր տիրոջը և թող Աստված իր գործերը հաջողությամբ պսակի: Միջոցառումն ավարտվեց արժանապատիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանի ջերմագին մաղթանքով և օրհնությամբ:
Սոֆի Գաբրիելյան