Ոսպով կոտլետը դասվում է պահոց կերակուրների շարքին,այն ունի հեղինակային իրավունքներ,և այն պատկանում է Երեցկին՝ Աստղիկ Աստվածատրյանին : Տարիների ընթացքում այդ ուտեստը ձեռք է բերել մեծ համբավ ու ճանաչում,այն մեր եղեղեցու ուխտավորների ամեննասիրելի ուտեստն է: Շուրջ ութ տարի է ,որ ավանդություն է դարձել,և ամեն տարի՝Գրիգոր Լուսավորչի Մուտն Ի Վիրապ տոնին, որը նաև Բյուրավանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտի օրն է, ուխտավորներին հյուրասիրում են այդ կոտլետներով: Չխախտելով ավանդությունը,այս տարի ևս Բյուրավանի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու <<Լուսավորչի կաթեղ >> երիտասարդց միությունը հավաքվել էր պատրաստելու << ոսպով կոտլետները>>:Այդ դժվարին,բայց նաև հաճելի գործընթացը միությունը վերածել էր մի մեծ տոնի:Միության անդամներից յուրաքանչյուրը մեծ սրիով ու պատասխանտվությամբ էր մոտենում գործին : Անգամ Վարդան դպիրն էլ էր միացել միության աղջիկներին և նրանց հավասար մասնակցում էր այդ ամենի պատրաստմանը: Հավատացած եմ,որ միության անդամների հիշողության մեջ վառ և անջնջելի կերպով է պատկերվել այդ օրվա յուրաքանչյուր պահն ու վարկյանը:
Մարիամ Ներսիսյան
Մարիամ Ներսիսյան